Ջեյմս Քեմերոն հայտարարել է «Ավատար 3»-ի վերաբերյալ ծրագրերի մասին

12:25   18 հունվարի, 2023

Կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատմել է «Ավատար 3» ֆիլմի որոշ ծրագրերի մասին, գրում է Comicbook-ը։

Քեմերոնը նշել է, որ սյուժետային փոփոխություններ է պատրաստվում անել։

«Ես կօգտվեմ նրանից, թե ինչն է մարդկանց ամենաշատը դուր եկել երկրորդ մասում եւ ինչն է ամենաշատը քննարկվել: Ես կարող եմ շտկել որոշ բաներ, սակայն դա կտրուկ չի լինի։ Միգուցե ես մի փոքր կշտկեմ մանրամասները, որպեսզի կենտրոնանամ այն ​​բաների վրա, որոնց մարդիկ արձագանքում են», - ասել է ռեժիսորը:

Նա հավելել է, որ երրորդ ֆիլմի պատմողը կլինի Լոակը, եւ ոչ թե Ջեյք Սալին, ինչպես առաջին երկու մասերում է։ Նրա խոսքով, ֆրանշիզայի հաջորդ ֆիլմերում պատմողները կփոխվեն։



© NEWS.am STYLE