«Հայաստան, դու ընդմիշտ իմ ամենամեծ ոգեշնչումը կլինես»․ Քրիստինա Այանյանը՝ «Միսս Տիեզերք» մրցույթում հայերի եւ Արցախի մասին բարձրաձայնելու մասին

17:29   18 հունվարի, 2023

«Միսս Տիեզերք 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, գեղեցկուհի Քրիստինե Այանյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է մրցույթին իր մասնակցությանը։

325977988_536208118477281_5343284610531867450_n.jpg (220 KB)

Գեղեկցուհին բեմահարթակից երեկոյան զգեստով լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Հայաստա՛ն մենք կրկին արեցիք սա, մենք պատմություն կերտեցինք, կրկին։

Մեծ պատիվ եւ երազանք էր Հայաստանն ամենալավ միջազգային մրցույթում ներկայացնելը։ Ես շատ շատ եմ աշխատել եւ ներդրել եմ հնարավոր ամեն բան։

Վերջին ամիսները աննկարագրելի մի ճամփորդություն էին։ Շատ քչերը կարող են ասել, որ քայլել են «Միսս Տիեզերք» մրցույթի բեմում եւ միայ 4-ը, ինձանից առաջ, կարող են ասել, որ ներկայացրել են Հայաստանը։

Բոլոր նկարահանումների, հարցազրույցների ընթացքում ինձ համար առաջնահերթությունը Հայկական հարցի, Արցախի ներկայիս շրջափակման մասին բարձրաձայնելն էր, մեր շարունակական պայքարի մասին՝ մեր պատմական հողերում ապրելու իրավունքի վերաբերյալ եւ աշխարհին հայ ազգի տոկունության մասին տեղեկացնելը: Մեզ տեսան եւ լսեցին, եւ դա ՀԱՂԹԱՆԱԿ է:

Շնորհակալ եմ իմ երկրպագուներին՝ հայ եւ օտար, ովքեր հավատացին ինձ եւ սատարեցին մինչեւ վերջ։ Հայաստան, դու ընդմիշտ իմ ամենամեծ ոգեշնչումը կլինես։

Երբ մի դուռ փակվում է, բացվում է մյուսը․․․ եւ ես ուրախ եմ ձեզ ինձ տանելու համար։ Սա ավարտ չէ», - գրել է գեղեցկուհին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, ընտանիքին եւ ընկերներին։

Հիշեցնենք, որ մրցույթը կայացել է ԱՄՆ-ի Նոր Օրլեան քաղաքում հունվարի 14-ին։ «Միսս Տիեզերք 2022» տիտղոսակիր է դարձել ԱՄՆ-ի ներկայացուցիչը։



© NEWS.am STYLE