Բիլի Այլիշը բողոք է ներկայացրել մի քանի անգամ իր տուն ներխուժած տղամարդու դեմ

19:35   18 հունվարի, 2023

Երգչուհի Բիլի Այլիշը ժամանակավոր Արգելքի դիմում է ներկայացրել 39-ամյա Քրիստոֆեր Անդերսոնի դեմ, գրում է TMZ-ը։

Երգչուհու ընտանիքի անդամները նշել են, որ նա մի քանի անգամ ցանկապատի վրայով ցատկել եւ մտել է իրենց տուն։ Քրիստոֆերը բազմիցս մտել է Այլիշի՝ Լոս Անջելեսում գտնվող տուն եւ նրա հետ անձնական հանդիպում խնդրել։

Այլիշը նշել է, որ ինքն ու ընտանիքի մի քանի անդամ դիմել են ոստիկանություն։ Երգչուհին խնդրել է պաշտպանել ո՛չ միայն իրեն, այլնաեւ ընտանիքի անդամներին՝ եղբորը եւ ծնողներին։



© NEWS.am STYLE