Մահացել է Queen խմբի «Bohemian Rhapsody» տեսահոլովակի ռեժիսոր Բրյուս Գոուերսը

20:37   18 հունվարի, 2023

Հունվարի 15-ին, մահացել է American Idol հեռուստաշոուի ռեժիսոր Բրյուս Գոուերսը, ով նաեւ Queen խմբի «Bohemian Rhapsody»-ի երաժշտական ​​տեսահոլովակի հեղինակն է։ Նա 82 տարեկան էր։ Այս մասին The Hollywood Reporter-ին հայտնել են հարազատները։

Մահվան պատճառը սուր շնչառական վարակի հետեւանքով առաջացած բարդություններն են եղել։ Ըստ THR-ի՝ հարազատները ծաղիկների փոխարեն առաջարկել են նվիրատվություն անել բարեգործական կազմակերպությունների համար:

Բացի Queen-ից, Գովերսը աշխատել է Մայք Ջեքսոնի («Rock With You»), «The Rolling Stones»-ի («Fool to Cry»), Ամբրոզիայի («How ​​Much I Feel»), Էլթոն Ջոնի եւ այլոց հետ։ Նա նաեւ վարել է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են «Էմմի» մրցանակաբաշխությունը, «Բիլբորդ»-ը եւ «MTV» մրցանակաբաշխությունը:

Վերջին 23 տարիներին ռեժիսորը կնոջ՝ Քերոլ Ռոզենշտեյնի հետ ապրել է ԱՄՆ Մալիբու քաղաքում։



© NEWS.am STYLE