«Ավատար 2»-ը բոլոր ժամանակների վեցերորդ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմն է

23:03   18 հունվարի, 2023

Ջեյմս Քեմերոնի «Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմը կինովարձույթում հավաքել է 1,922 միլիարդ դոլար` առաջ անցնելով «Spider-Man. No Way Home»-ից: Քեմերոնի բլոկբաստերը  պատմության մեջ վեցերորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմն էր, հայտնում է Forbes-ը։

Փորձագետները կանխատեսում են, որ «Ավատար 2»-ն այս շաբաթավերջին կանցնի 2 միլիարդ դոլարի սահմանագիծը՝ գերազանցելով « Avengers: Infinity War»-ին, որը 2,048 միլիարդ դոլար շահույթ ունի:

Քեմերոնն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ավատար 2»-ը պետք է հայտնվի բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմերի թոփ 10-ում։



© NEWS.am STYLE