Արքայադուստր Դիանայի ամետիստե վզնոցը նոր տեր ունի․ այն 197 հազար դոլարով գնել է Քիմ Քարդաշյանը (ֆոտո)

11:33   19 հունվարի, 2023

Արքայադուստ Դիանայի ամետիստե վզնոցն այժմ պատկանում է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գրում է People ամսագիրը։

Screenshot_20230119_113841.jpg (77 KB)

Հեռուստաաստղն ադամանդապատ վզնոցը գնել է Sotheby's-ի ամենամյա Royal & Noble աճուրդում: Ադամանդները 5,25 կարատ են․ այն վաճառվել է 197,453 դոլարով: Sotheby's-ը նշում է, որ «աճուրդի նախնական գինը կրկնապատկվել է»:

«Մենք ուրախ ենք, որ այս ստեղծագործությունը նոր շունչ է գտել մեկ այլ աշխարհահռչակ մարդու ձեռքում», - նշել են աճուրդի տանը:

Ուելսի հանգուցյալ արքայադուստրը բազմիցս կրել է զարդը, սակայն ամենաուշագրավը 1987 թվականին լոնդոնյան Birthright-ի բարեգործական գալան է եղել։



© NEWS.am STYLE