Մահացել է Screaming Trees խմբի բաս-կիթառահար Վան Քոները

16:32   19 հունվարի, 2023

ԱՄՆ-ում հիվանդության դեմ երկարատեւ պայքարից հետո մահացել է Screaming Trees խմբի հիմնադիր եւ բաս կիթառահար Վան Քոները, գրում է The New York Post-ը։

Երաժշտի մահվան մասին հայտնել է նրա եղբայր, խմբի անդամ Գարի Լի Քոները, պարզաբանել են Հանրային լրատվական ծառայությունից։

Գարին ընդգծել է, որ վերջերս Վան Քոները երկար ժամանակ հիվանդ է եղել եւ մահացել է թոքաբորբի հետեւանքով առաջացած բարդացումներից։



© NEWS.am STYLE