Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր․ այսօր Եժի Կավալերովիչի ծննդյան օրն է

17:21   19 հունվարի, 2023

1922 թվականի այս օրը Լեհաստանի Գվոզդեց քաղաքում ծնվել է ծագումով հայ կինոռեժիսոր, դրամատուրգ Եժի Ֆրանցիշեկ Կավալերովիչը։

Կիոնռեժիսորի նախնիները Լեհաստան են գաղթել դեռեսւ 17-րդ դարում՝ փախչելով հալածանքներից։ Նրա պապերն ապրել են Լվովում եւ պետությանը մատուցած ծառայությունների համար արժենացել ասպետական աստիճանի, որի աչդյունքում էլ կոչվել են Կավալերով։

Սովորել է Կրակովի կինոինստիտուտում, 1966 թվականից եղել կինոմատոգրաֆիստների միության նախագահը, արժանացել է պետական մրցանակների։ 1967 թվականին կնոջ՝ դերասանուհի Լյուցինա Վինիցկայայի հետ այցելել է Հայաստան։

Հայտնի են նրա հեղինակային «Ցելյուլոզ», «Ստվեր», «Գնացք» եւ բազմաթիվ այլ ֆիլմեր։



© NEWS.am STYLE