Բրիտանացի դերասան Ջուլիան Սենդսը կորել է Կալիֆորնիայի լեռներում

20:36   19 հունվարի, 2023

65-ամյա բրիտանացի դերասան Ջուլիան Սենդսը, ով հայտնի է «The Killing Fields», «The Warlock», «The Girl with the Dragon Tattoo» and «Leaving Las Vegas» ֆիլմերում իր դերերով, անհետացել է Հարավային Կալիֆորնիայի լեռներում, հայտնում է KABC-TV-ն։

Լրատվականի տվյալներով՝ արտիստն անհետացել է ուրբաթ օրը՝ հունվարի 13-ին՝ մեկ այլ զբոսաշրջիկի հետ։ Սենդսի կինը դերասանի անհետացման մասին հայտնել է իրավապահներին։

Դեպքի օրը հաղորդվել է, որ լեռներում վատ եղանակ է եղել, որոնողական աշխատանքների համար օդային ռեսուրսները սահմանափակ են եղել։ Ոստիկանությունը նշել է, որ նրա մեքենան հայտնաբերվել է այն տարածքում, որտեղ անհետացել է դերասանը։



© NEWS.am STYLE