170 տարի առաջ կայացել է «Տրուբատոր» օպերայի առաջնախաղը

22:22   19 հունվարի, 2023

Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի չորս գործողությամբ օպերայի առաջնախաղը կայացել է 1853 թվականի հունվարի 19-ին․ օպերան գրվել է իսպանացի դրամատուրգ Գարսիա Գութիերեսի համանու պիեսի հիման վրա։

Ստեղծագործությունն այսօր էլ ընդգրկված է աշխարհի տարբեր երկրների օպերային թատրոնների խաղացանկում։

Այն Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1957 թվականին, ապա վերստին 1989 թվականին։



© NEWS.am STYLE