Ոչ կանխամտածված սպանություն․ դերասան Ալեք Բոլդուինին մեղադրանք կառաջադրվի

10:27   20 հունվարի, 2023

Նյու Մեքսիկոյի շրջանի դատախազ Մերի Քարմակ-Ալթվեյսը հայտարարել է, որ որոշել է մեղադրանք առաջադրել դերասան Ալեք Բոլդուինի եւ նկարահանող խմբի զինագործին՝ «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում կին օպերատորի սպանության համար: Այս մասին հայտնում է РИА Новостии-ն։

««Ժանգը» ֆիլմի դերասան եւ պրոդյուսեր Ալեք Բոլդուինն ու զինագործ Հաննա Գուտերեշ-Ռիդին մեղադրանք կառաջադրվի 2021 թվականին Սանտա Ֆե կոմսությունում նկարահանումների ժամանակ Գալինա Հաթչինսի ոչ կանխամտածված սպանության երկու գործով», - ասվում է Քարմակ-Ալթվեյսի հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ մեղադրանքը կներկայացվի մինչեւ ամսվա վերջ, իսկ դատապարտման դեպքում պատիժը կարող է լինել մինչեւ մեկուկես տարվա ազատազրկում եւ 5000 դոլար տուգանք։

Հիշեցնենք, որ «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ընթացքում զենքը, որը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով, կրակել է՝ վիրավորելով օպերատորի եւ ռեժիսորի։ Օպերատորը մահացել է, ռեժիսորը ծայրահեղ վիճակում էր։



© NEWS.am STYLE