«Երբեք հանգիստ չկա»․ Մադոննան մայրությունն «ամենադժվար պայքար» է անվանել

19:26   20 հունվարի, 2023

Ամերիկացի 64-ամյա երգչուհի Մադոննան մայրությունն ու երեխաներին մեծացնելն անվանել է ամենադժվար ու ծանր մարտը։ Այս մասին նա հայտարարել է Vanity Fair-ին տված հարցազրույցում։

Երգչուհին ընդգծել է, որ իր նման մոր հետ մեծանալը դժվարություն է, ինչպես նաեւ խոստովանել է, որ դեռ չգիտի՝ ինչպես լինել լավ ծնող։

«Այսօր ես դեռ փորձում եմ հասկանալ, թե ինչպես պետք է մայր լինել եւ կատարել իմ աշխատանքը: Ով էլ որ լինես, երեխաներ ունենալն ու նրանց մեծացնելը արվեստի գործ է։ Եվ ոչ ոք ձեռնարկ չի տալիս։ Պետք է սովորել սխալներից։ Սա մասնագիտություն է, որը շատ ժամանակ է պահանջում։ Եվ դա հոգնեցնող է, քանի որ երբեք հանգիստ չկա», - նշել է Մադոննան:

«Գրեմմիի» յոթակի դափնեկիրն ունի վեց երեխա, որոնցից չորսը որդեգրված են։



© NEWS.am STYLE