«Էս հողը մենակ տանում ա»․ Անի Խաչիկյանն արխիվային լուսանկար է հրապարակել հրդեհից զոհված Պավլիկ Աբազյանի հետ

11:16   20 հունվարի, 2023

Դերասանուհի, հաղորդավարուհի Անի Խաչիկյանն արպիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երեկ հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի հետ։

323536432_704989551324348_411222883696295884_n.jpg (367 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում տեղադրված կադրն արվել է 2015 թվականին։ Անին ու Պավլիկը ջերմ գրկախառնված են։ «Պավլիկ Վարդանի Աբազյան։ 2015 թիվ, Աչաջուր։ Արմատներին կպած։ Բայց էս հողը մենակ տանում ա», - հրապարակումը մակագրել է Անին։

323124678_934997341205756_5610192881227992726_n.jpg (268 KB)

Մեկ այլ գրառման մեջ էլ աժդերասանուհին գրել է․ «Ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուզից էր։ Տան միակ որդին։ Պետք է վերադառնար ամռանը։ Պավլիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հալմալսարան»։

 

 



© NEWS.am STYLE