«Կարեւորը մարդակեր դեւերը երջանիկ են, պարգեւավճար-բիզնես՝ տեղում»․ Նազենի Հովհաննիսյան

12:12   20 հունվարի, 2023

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում նոր գրառումներ է կատարել՝ անդրադառնալով բոթերի ու գույժերի անվերջանալի երթին։

324350706_488281386822700_7772988843000970564_n.jpg (192 KB)

«Անտանելի էր էս օրը․․․ բոթերի անվերջանալի երթը, բայց սարսափելին այն է, որ «այս օրն» արդեն անվերջանալի 5 տարի է ու հույս չկա, թո ողբերի էս փակ շրջանից էլ երբեւէ դուրս կգանք․․․ մրոտ ու քրքրված մի ժող․ ջան․․․ խաղալիք դարձած կիսագրագետ մի մարիոնետի կողմից, որին թշնամի բոլոր երկրները ոնց ուղում խաղացնում են․․․ ինքն էլ շնորհակալությամբ խաղում է․․․ իրական կյանքեր տալով իր պարտքի դիմաց»։

320180998_721913619641820_7323740134490187633_n.jpg (171 KB)

«Մտքերը գոռում են վրաս։ Իմ սիրած լռությունը դարձել է գերեզման ինձ համար․․․ հայ ժողովուրդը՝ խեղճ ու անդեմ, որ արդեն 4 երկար տարի է ապրում է գերեզմանում․․․, բայց դե երկնքում հրավառություն է, ու իրենց ուտող որդերին ու փտող մարմինն ու փտած հոգիները չեն նկատում․․․ կարեւորը մարդակեր դեւերը երջանիկ են, պարգեւավճար-բիզնես՝ տեղում ու վերջում էլի․․․ Թումանյանի քառյակը հիշեցի․․․ Աստված պահի քեզ որդի․․․ ո՞նց էր համը իմ ձագի։ Անմեղ զոհերի երկիր», - գրել է Նազենի Հովհաննիսյանը։



© NEWS.am STYLE