Dior-ը ցուցադրել է Lady Dior պայուսակի նոր տարբերակը (ֆոտո)

18:21   21 հունվարի, 2023

Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին ներկայացրել է Lady Dior-ի խորհրդանշական պայուսակի նոր տարբերակը, որն առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականին: Այն անվանել են Lady Dior 95.22: Այդ մասին հայտնում է Hypebae-ն։

dior-new-handbag-95-22-jisoo-blackpink-images-6.jpg (351 KB)

95.22 մոդելն առաջին անգամ ցուցադրվել է 2022 թվականի աշուն/ձմեռ ցուցադրությանը։ Դիզայնը համալրված է կաշվե եւ մետաղական բռնակներով ու ոսկե՝ Dior լոգոտիպով:

dior-new-handbag-95-22-jisoo-blackpink-images-5.jpg (323 KB)

Սեւ ու սպիտակ գույներով թողարկված պայուսակն արդեն հիթ է դարձել Dior-ի մտերիմ ընկերների շրջանում։ Նոր մոդելն արդեն հասցրել է փորձել Blackpink խմբի անդամ Ջիսուն։

dior-new-handbag-95-22-jisoo-blackpink-images-3.jpg (248 KB)

dior-new-handbag-95-22-jisoo-blackpink-images-1.jpg (167 KB)



© NEWS.am STYLE