Ջարեդ Լետոն կնկարահանվի «Tron» երրորդ ֆիլմում

19:24   21 հունվարի, 2023

Ջարեդ Լետոն «Tron: Ares» ֆիլմում կխաղա գլխավոր դերերից մեկը։ Disney-ը ներկայումս բանակցություններ է վարում ռեժիսոր Յոակիմ Ռենինգի հետ, ով աշխատել է «Մալեֆիսենտա» եւ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերում: Այս մասին հայտնում է Deadline-ը։

Սցենարը գրել է Ջեսսի Վիգուտոուն։ Այն համարվում է «Tron: Legacy» ֆիլմի շարունակությունը, որի ռեժիսորն է Ջոզեֆ Կոսինսկին: Նախագծի պրոդյուսերներից է Լետոն իր Paradox-ի գործընկեր Էմմա Լադբրուկի հետ։

Սյուժեի մանրամասները եւ թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չեն: Բացի այդ, հայտնի չէ, թե ով է աշխատելու ֆիլմի սաունդթրեքի վրա։ Նախորդ մասի երաժշտությունը գրել է լեգենդար Daft Punk դուետը, որը 2021 թվականին հայտարարել է բեմից հեռանալու մասին։

Tron-ի առաջին մասը թողարկվել է 1982 թվականին։ Գլխավոր դերում հանդես է եկել Ջեֆ Բրիջեսը։ 2010 թվականին թողարկվեց ֆիլմի շարունակությունը, որում Բրիջսը վերադարձավ էկրաններ։

Լուսանկարը՝ Getty Images/Everett Collection

 

 



© NEWS.am STYLE