ԶԼՄ. Շակիրան Ժերար Պիկեի դավաճանությունների մասին իմացել է ջեմի տարայի շնորհիվ

11:25   21 հունվարի, 2023

Անցյալ տարվա հունիսին երգչուհի Շակիրան եւ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն երկրպագուներին հայտարարեցին իրենց բաժանման մասին։ Աստղային զույգի ամուսնալուծության պատճառը, ինչպես շուտով պարզ դարձավ, ֆուտբոլիստի դավաճանությունն էր։ Չնայած այն հանգամանքին, որ նախկին սիրեկանները չեն խորացել կոնֆլիկտի մանրամասների մեջ, լրատվամիջոցներն արագ պարզել են, թե կոնկրետ ինչն է ընտանիքում տարաձայնություններ առաջացրել:

Page Six-ը գրում է, որ Շակիրան կարողացել է մերկացնել Ժերար Պիկեին՝ շնորհիվ իր սիրելի քաղցրավենիքի։ Այո, հենց այդպես։ Լրագրողները, վկայակոչելով երգչուհուն մոտ կանգնած աղբյուրին, հայտնել են, որ փոփ-դիվան կասկածել է ամուսնուն, երբ հյուրախաղերից վերադառնալուց հետո տանը ջեմ չի գտել։

Ըստ ինսայդերի՝ երգչուհին ընտանիքի միակ անդամն էր, ով սիրում էր այդ արտադրանքը։ Ինքը՝ ֆուտբոլիստը եւ նրանց երեխաները՝ 9-ամյա Միլանն ու 7-ամյա Սաշան, դա չեն ուտում։ Նկատելով անհետացածջեմը՝ երգչուհին ենթադրել է, որ իր բացակայության ընթացքում տանն անծանոթ մարդ է եղել, ում մասին Պիկեն իրեն չի ասել։ Անուղղակիորեն այս վարկածը հաստատել է ինքը՝ Շակիրան՝ «Te Felicito» երգի իր նոր տեսահոլովակում։



© NEWS.am STYLE