Ռասել Քրոուն պատմել է «Գլադիատոր» ֆիլմի շարունակության մասին

17:17   21 հունվարի, 2023

Նորզելանդացի դերասան Ռասել Քրոուն պատմել է «Գլադիատոր» ֆիլմի շարունակության մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Fitzy and Wippa փոդքաստին։

Քրոուն հայտնել է, որ նախագիծը քննարկել է ռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ։ «Այնպես որ, ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչպես է նա ձեւավորում նոր պատմություն: Եթե ​​հիշում եք, այնտեղ մի տղա կար, ով նույնպես ցանկանում էր գլադիատոր դառնալ։ Ուրեմն այս երեխան մեծացել է ու հիմա կայսր է <...> Ընդհանրապես սա ռեմեյք չէ։ Եվ նույնիսկ ոչ ուղիղ շարունակություն: Գիտեք, 30 տարի անց կամ նման մի բան»,- ասել է դերասանը։ Ինքը՝ Քրոուն, չի ծրագրում մասնակցել ֆիլմում։

2001 թվականից «Գլադիատոր» ֆիլմի շարունակության բազում տարբերակներ են մշակվել։ Նախագիծը պաշտոնապես հաստատվել է Paramount Pictures-ի կողմից 2018 թվականին, 2022 թվականի վերջին տեղեկություններ հայտնվեցին նկարահանումների մոտալուտ մեկնարկի մասին։



© NEWS.am STYLE