Մայլի Սայրուսը նոր ռեկորդ է սահմանում նախկին ամուսնու՝ Լիամ Հեմսվորթի շնորհիվ

23:24   21 հունվարի, 2023

Փոփ երաժշտության վերջին թրենդն, անկասկած, նախկին ամուսնուն նվիրված վրեժխնդրության երգն է: Նախ դա ապացուցեց Շակիրան, իսկ հիմա Մայլին։ Նրա «Flowers» երգը՝ նվիրված Լիամ Հեմսվորթին, Spotify-ի նոր ռեկորդ է սահմանել՝ ավելի քան 100 միլիոն դիտում առաջին շաբաթվա ընթացքում: Նախորդ ռեկորդակիրը BTS խմբի «Butter» երգն է, որն այդ նշաձողին հասել է ութ օրում։ Ի դեպ, շատ հնարավոր է, որ «Flowers»-ը շուտով հայտնվի Billboard Hot 100 ցուցակի առաջին տեղում: Դա կլինի Մայլիի առաջին երգը, որը տասը տարվա վաղեմության «Wrecking» հիթից հետո կհայտնվի առաջին հորիզոնականում:

Երգում, որն արդեն դարձել է ֆեմինիստական ​​օրհներգ, Մայլին անդրադառնում է անցյալի հարաբերություններին եւ գալիս այն եզրակացության, որ այն ամենը, ինչ նախկինն արել է իր համար, նա կարող է ինքնուրույն անել: Եվ լացի փոխարեն նա ընտրում է իր համար ծաղիկներ գնել. սա այնքան դրական հաղորդագրություն է, որն ակնհայտորեն հասել է միլիոնավոր ունկնդիրների:



© NEWS.am STYLE