Հրապարակվել են Բեյոնսեի Ivy Park- ապրանքանիշի եւ Adidas-ի նոր համագործակցության լուսանկարները

20:26   22 հունվարի, 2023

Բեյոնսեի Ivy Park բրենդը եւ Adidas-ը ցուցադրել են նոր համագործակցության լուսանկարները: Park Trail հավաքածուն ոգեշնչված է բացօթյա զբաղմունքներով, փողոցների ոգով եւ ապագայի հնարավորություններով՝ ըստ ապրանքանիշերի։ Հավաքածուն վաճառքում կհայտնվի փետրվարի 9-ին։ Այս մասին հայտնում է WWD-ն։

Այն ներառում է 56 հագուստ, տասներկու աքսեսուար եւ մեծահասակների համար նախատեսված կոշիկների երեք մոդել: Բոլոր տարրերը գենդերային չեզոք են: Կան նաեւ իրեր երեխաների համար՝ մեկ զույգ կոշիկ, չորս աքսեսուար եւ հագուստի տասներկու մոդել։

4851458.jpg (54 KB)

Հավաքածուում ներկայացված են կարճ տոպեր, սվիտերներ եւ գլխարկով ու բացվածքներով վերնաշապիկներ: Ներկապնակը ներառում է կանաչ, յուղալի սպիտակ, ինդիգո, նարնջագույն, մանուշակագույն եւ լայմ: Կամուֆլյաժային պրինտը հայտնվել է հավաքածուի մի քանի առանցքային իրերի վրա, այդ թվում՝ փայլերով բաճկոն, արհեստական ​​մորթյա վերարկու եւ պարուսինից սպորտային կոստյում:

2587423.jpg (56 KB)

Բրենդները ներկայացրել են նաեւ Ivy Park TT2000 բասկետբոլային կոշիկը: Աքսեսուարներից՝ ուսապարկեր-տրանսֆորմատորներ, պայուսակներ ու գլխարկներ։

352355.jpg (50 KB)

Բեյոնսեն չի մասնակցել հավաքածուի գովազդային արշավին։ Բայց դրանում նկարահանվել են Օֆսեթը եւ նրա որդին՝ Քոդին, մոդել եւ դերասանուհի Դեւոն Աոկին, երգիչ Ice Spice-ը, ամերիկացի ֆուտբոլիստ Դենի Ուեզերհոլտը եւ սքեյթբորդիստ Դիեգո Նահերան։



© NEWS.am STYLE