«Էյֆորիա» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն փետրվարին

12:18   22 հունվարի, 2023

HBO-ի «Էյֆորիա» երրորդ սեզոնի նկարահանումները կսկսվեն հաջորդ ամիս: Նոր սերիաները կթողարկվեն 2024 թվականին։ Այդ մասին հայտնում է Hypebae-ն։

Մեկ տարի առաջ շոուն երկարաձգվեց եւս մեկ՝ երրորդ եթերաշրջանով, մոտավորապես նույն ժամանակ, երբ հեռարձակվեց երկրորդ սեզոնի եզրափակիչը:

Այս մասին Ֆրանչեսկա Օրսին՝ HBO Programming-ի գործադիր փոխնախագահն ասել է. «Սեմ Լեւինսոնը, Զենդայան եւ «Էյֆորիա»-յի ողջ դերասանական կազմն ու անձնակազմը երկրորդ սեզոնը հասցրել են անհավանական բարձունքների: Մեզ համար պատիվ է աշխատել այս շնորհալի, աներեւակայելի տաղանդավոր թիմի հետ, եւ մենք ոգեւորված ենք շարունակել մեր ճանապարհորդությունը նրանց հետ 3-րդ եթերաշրջանում»:

Դերասանական կազմում ընդգրկված են Զենդայան, Հանթեր Շեֆերը, Ալեքսա Դեմին, Սիդնեյ Սուինին, Մոդ Ապատոուն, Ջեյքոբ Էլորդին եւ Անգուս Քլաուդը։ Իր դերի համար Զենդայան ստացել է Էմմի երկու մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի դրամատիկ հեռուստասերիալում» անվանակարգում, «Ոսկե գլոբուս» եւ «Քննադատների ընտրություն» հեռուստատեսային մրցանակներ անվանակարգերում։

Էյֆորիան հիմնված է Ռոն Լեշեմի եւ Դաֆնե Լեւինի կողմից ստեղծված իսրայելական համանուն մինի սերիալի վրա։ Սեմ Լեւինսոնը գրել եւ ղեկավարել է ռեմեյքը։



© NEWS.am STYLE