Քայլի Ջեններն առաջին անգամ ցուցադրել է որդու դեմքն ու բացահայտել նրա անունը (ֆոտո)

11:17   22 հունվարի, 2023

Քայլի Ջենները նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում առաջին անգամ ցուցադրել է որդու դեմքը։ Պարզապես հիանալի երեխա։ Քայլին վերջապես հայտնել է նաեւ փոքրիկի անունը։

img_0413-1024x1019.jpg (128 KB)

Արդյունքում նրա անունն ամենեւին էլ Վուլֆ չէ, այլ Էյր, որը նշանակում է «օդ»։ Ըստ երեւույթին, Քայլին որոշել է երեխաներին կնքել տարերքների անուններով, ինչը շատ խորհրդանշական է եւ քնքուշ:

img_0414-1024x1020.jpg (159 KB)

img_0415-1024x1020.jpg (94 KB)

img_0416-1024x1024.jpg (123 KB)

Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը վերջերս երկրորդ անգամ են բաժանվել։  Պաշտոնական պատճառներ չեն հաղորդվում։

Դժբախտաբար, ըստ Քարդաշյաններին մոտ կանգնած աղբյուրի, պատճառը կապված է պարտավորությունների հետ. «Նրանց վերջին բաժանմանը նպաստող գործոններից մեկն այն է, որ վեց տարվա համատեղ կյանքից եւ երկու երեխաների ծնունդից հետո Թրեւիսը ցույց չի տվել Քայլիին, որ նա 100 տոկոսով նվիրված է: Նա գիտեր, որ Քայլին ցանկանում է նշանադրվել, եւ նրանք քննարկել են այդ հարցը։ Բայց մատանի այդպես էլ չվիրեց, իսկ Քայլիի ընկերներն ու ընտանիքը կարծում են, որ նա արժանի է դրան: Նա շատ երկար է սպասել իր երազանքի հարսանիքին, եւ Թրեվիսը գիտեր այդ մասին»,- HollywoodLife-ին պատմել է ինսայդերներից մեկը:



© NEWS.am STYLE