«30 կոտրված ոսկորներ». Ջերեմի Ռենները ցույց է տվել, թե ինչպես է վերականգնվում ծանր վնասվածքներից հետո

13:29   22 հունվարի, 2023

Ամերիկացի դերասան Ջերեմի Ռենները աստիճանաբար վերականգնվում է ծանր վնասվածքներից, որոնք ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում։

Այս մասին նա հայտնել է իր անձնական բլոգում եւ նույնիսկ նկար է տեղադրել՝ հաստատելով, որ իրոք շատ ավելի լավ է։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հաղորդագրությունների եւ իմ ու ընտանիքիս հանդեպ մտահոգության համար: Մեծ սեր եւ երախտագիտություն բոլորիդ: Այս 30 եւ ավելի կոտրված ոսկորները կվերականգնվեն եւ կամրանան, ինչպես սերն ու կապը ընտանիքի եւ ընկերների հետ է ամրանում»,- գրել է դերասանը։

Դերասանը դժվար փորձություն է անցել՝ բժիշկներն անմիջապես հայտարարել են ոտքի հնարավոր անդամահատման մասին։ Մինչ այդ նրան վրաերթի էր ենթարկել վեցուկես տոննա ձյուն մաքրող մեքենան։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք եւ վիրահատել, նա երկար ժամանակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։

Այնուամենայնիվ, չնայած ոտքի վերականգնմանը, Ռենները ստիպված կլինի շատ երկար ժամանակ աշխատել հոգեկան աշխարհը նորմայի բերելու վրա․ ի վերջո, նման դեպքերից հետո շատ մարդիկ տառապում են սարսափելի դեպրեսիայից:



© NEWS.am STYLE