Օրվա թիվը․ ովքեր են 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող աստղերը (ֆոտո)

13:23   23 հունվարի, 2023

Այս նյութում ներկայացնում ենք 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող աստղերի թոփ 10-ը։ Այս ցուցակի որոշ անուններ կզարմացնեն ձեզ:

10-րդ տեղ․ Բոբ Դիլան

Ամերիկացի երգիչ-երգահան։ Աշխատավարձը՝ 130 մլն դոլար:

9-րդ տեղ․ Ռայան Թեդեր

OneRepublic փոփ ռոք խմբի վոկալիստ։ Աշխատավարձը՝ 160 միլիոն դոլար: Նա երգեր է գրում ոչ միայն իր խմբի, այլև Բեյոնսեի, Ադելի և շատ ուրիշների համար։

8-րդ տեղ․ Թայլեր Փերի

Ամերիկացի դերասան, ռեժիսոր, ձեռնարկատեր։ Աշխատավարձը՝ 165 միլիոն դոլար:

7-րդ տեղ․ Փոլ Սայմոն

Ամերիկացի ռոք երաժիշտ։ Աշխատավարձը՝ 200 միլիոն դոլար: Անցյալ տարի նա իր հարյուրավոր ստեղծագործություններ վաճառեց Sony Music Publishing-ին մոտ 250 միլիոն դոլարով։

6-րդ տեղ․ Թրեյ Փարքեր և Մեթ Սթոուն

«South Park» անիմացիոն շարքի ստեղծողները։ Աշխատավարձը՝ 210 մլն դոլար:

5-րդ տեղ․ Քանյե Ուեսթ

Աշխատավարձը՝ 235 մլն դոլար։

4-րդ տեղ․ Դուեյն «The Rock» Ջոնսոն

Աշխատավարձը՝ 270 միլիոն դոլար։

3-րդ տեղ․ Ջեյ Զի

Աշխատավարձը՝ 340 մլն դոլար։

2-րդ տեղ․ Բրյուս Սփրինգսթին

The E Street Band խմբի ղեկավար։ Աշխատավարձը՝ 435 միլիոն դոլար: Նա վաճառել է իր երգերի կատալոգը Sony Music Group-ին 500 միլիոն դոլարով:

1-ին տեղ․ Փիթեր Ջեքսոն

«Մատանիների տիրակալի» ռեժիսորը։ Աշխատավարձը՝ 580 մլն դոլար: Իր վիզուալ էֆեկտները Weta Digital ընկերությունը վաճառել է Unity Software-ին 1,6 միլիարդ դոլարով:

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE