Էլթոն Ջոնը հրաժեշտի շրջագայությամբ կմեկնի Նոր Զելանդիա

17:19   23 հունվարի, 2023

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն իր կարիերայի վերջին համերգները կանցկացնի Նոր Զելանդիայում։ Այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը։

Երգիչը երկիր կայցելի Farewell Yellow Brick Road համաշխարհային շրջագայության շրջանակներում: Երեքշաբթի օրը նա 30 տարվա մեջ առաջին անգամ ելույթ կունենա Քրայսթչերչ քաղաքում։ Ուրբաթ եւ շաբաթ օրերին Նոր Զելանդիայի ամենամեծ քաղաքում՝ Օքլենդում, տեղի կունենան եւս երկու համերգ։

«Արտիստը ջերմորեն հրաժեշտ կտա այն երկրին, որն առաջին անգամ այցելել է հինգ տասնամյակ առաջ»,- ասել են կազմակերպիչները:

2018 թվականի սեպտեմբերին Էլթոն Ջոնը մեկնարկեց իր կարիերայի վերջին համաշխարհային համերգային շրջագայությունը, որը կրում է իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկի անունը։ Ի սկզբանե նախատեսված էր գրեթե 300 համերգ։ Շրջագայությունը նախատեսվում էր ավարտել 2020 թվականի դեկտեմբերին Լոնդոնի O2 Արենայում չորս ելույթով։ Սակայն ծրագրերը խափանվեցին նախ նրա հիվանդության, իսկ հետո՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։



© NEWS.am STYLE