Չենինգ Տատումը գրող Ռոքսան Գեյի հետ ֆեմինիստական ​​վեպ կթողարկի

22:23   23 հունվարի, 2023

Դերասան Չենինգ Տատումը վերջերս տված հարցազրույցում խոսել է իր ձախողված հարաբերությունների մասին, որոնք ստիպել են իրեն սիրավեպ գրել: 2019 թվականին դստեր ծնվելուց եւ էմոցիոնալ լիցքավորված ամուսնալուծությունից հետո դերասանը ստիպված եղավ պարփակվել: Այդ մասին հայտնում է Hypebae-ն։

«Միգուցե դա հենց այն էր, ինչ ինձ պետք էր: Չեմ կարծում, որ ես երբեւէ կանեի այս աշխատանքը… Դա իրականում սկսվեց իմ դստեր ծնունդով», - կիսվել է Տատումը:

Դժվար փորձառությունները հաղթահարելու համար Չենինգը կապ է հաստատել հայտնի ֆեմինիստ գրող Ռոքսան Գեյի հետ, ով առավել հայտնի է իր «Վատ ֆեմինիստը» էսսեով: Գրքի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:

«Նա գրեթե ունի մի պատմության ուրվագիծ, որը մենք երկուսս էլ սիրում ենք: Մենք պարզապես պետք է ժամանակ գտնենք պատմության վրա աշխատելու համար: Նա ամենազբաղվածն է, նա ինձնից շատ ավելի մեծ է»,- ասել է Թաթումը։



© NEWS.am STYLE