Բարի գալուստ ընտանիք․ Քանյե Ուեսթը դստերը ծանոթացրել է նոր կնոջ հետ

15:24   23 հունվարի, 2023

Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որի գաղտնի ամուսնության մասին հայտել են լրատվամիջոցները, ավագ դստերը՝ Նորթին, ծանոթացրել է նոր կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Newlyweds: Kanye West and his new wife Bianca Censori met his daughter North at Nobu on Sunday night

Պապարացիները երեքին նկատել են Կալիֆոռնիայի Nobu ռեստորանում՝ ընթրիքի գնալիս: 45-ամյա Ուեսթն ու 27-ամյա կինը ժամանել են ռեստորան, որտեղ սպասել են երեխային. նա ավելի ուշ եկել է թիկնապահների ուղեկցությամբ՝ ընկերուհու հետ:

Stepmom: North was joined by a friend as her security team dropped her off at the high-end restaurant where her dad and his new love were waiting

Ռեփերն ավստրալուհու հետ ամուսնացել է հունվարին՝ գաղտնի հարսանիքի ժամանակ, եւ գաղտնի է պահում իրենց հարաբերությունների մանրամասները:

Dinner time: The nine-year-old wore an oversized black hoodie and ripped black jeans

Պարզ չէ, թե որքան ժամանակ է զույգն իրար ճանաչում կամ հանդիպում, բայց Բիանկան Քանյեի Yeezy ընկերությանը միացել է 2020 թվականի նոյեմբերին: Նա նշված է որպես Yeezy-ում ճարտարապետական դիզայնի բաժնի ղեկավար: Հայտնի է, որ նա Ավստրալիայի Մելբուրնի համալսարանում ճարտարապետության մագիստրոսի կոչում է ստացել:

Blondie: Bianca wore her short blonde hair slicked back and carried her phone with her.

Լուսանկարները՝ Shotby/TheDailyStardust/BACKGRID



© NEWS.am STYLE