Իրինա Շեյքը, Նաոմի Քեմփբելը եւ Շալոմ Հարլոուն Schiaparelli-ի շոուի ժամանակ ներկայացել են կենդանու գլուխներով հանդերձանքներով

23:22   23 հունվարի, 2023

Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակներում Schiaparelli-ի ցուցադրության ժամանակ մոդելները պոդիում են դուրս եկել վայրի կենդանիների գլուխներով հագոիստներով: Այդ մասին գրում է Vogue-ը։

Schiaparelli-ի գեղարվեստական տնօրեն Դենիել Ռոզբերրին ներկայացրել է Couture Spring 2023 հավաքածուն: Մոդելները հայտնվել են կենդանիների գլուխներով զգեստներով, տարօրինակ վահաններով եւ արտասովոր կոմպոզիցիաներով՝ քարերի ու հանքանյութերի տեսքով: Իրինա Շեյքը փորձել է կերպար առյուծի հետ, Շալոմ Հարլոուն ամբիոն է բարձրացել ընձառյուծի նմանվող գլխով հանդերձանքով, իսկ Նաոմի Քեմփբելը՝ գայլի գլխով մորթյա բաճկոնով։

Բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննինֆուլի խոսքով՝ հավաքածուի ոգեշնչումը Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունն» է։ Բացի այդ, կենդանիների մոտիվները միշտ եղել են Schiaparelli ապրանքանիշի ԴՆԹ-ում։

Կուտյուրի շոուի հյուրերի թվում էին Քայլի Ջենները, դերասանուհի Ռոսի դե Պալման, դիզայներ Օլիվյե Ռուստեն եւ այլ աստղեր։



© NEWS.am STYLE