«Արցախցիների կյանքերը նշանակություն ունեն»․ Անդրե (ֆոտո)

13:33   24 հունվարի, 2023

Անդրեն իր ինստագրամյան էջի Stories բաժնում կրկին անդրադարձել է Արցախի շրջափակմանը՝ նշելով, որ ճանապարհը փակ է արդեն 44 օր։

327103640_722623849378713_8549074138994960564_n.jpg (110 KB)

Երգչի հրապարակած լուսանկարում Արցախի Հանրապետության դրոշն է, որին կից գրված է․ «Արցախը 44 օր է շրջափակված է։

Արցախցիների կյանքերը նշանակություն ունեն․ դադարեցրեք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը

Միասին մենք կանգուն կլինեն, առանձին՝ կընկնենք»։

324041648_1123568394936889_6169468754300980340_n.jpg (134 KB)

Ավեի վաղ երգիչը գրառում է կատարել՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում բռնկված հրդեհին։ «Սուրմալուն պայթեցրել են, որ մոռացության մատնեն Բերձորի եւ Աղավնոյի հանձնումը, այս անմարդկային պայթյունն էլ ավեց եւս մի դավադիր ծրագիր իրագործելու համար: Մահ դավաճաններին»,- գրել էր Անդրեն, ապա հավելել էր «մահ դավաճաններին» հեշթեգը:



© NEWS.am STYLE