Մհեր Բաղդասարյանը՝ «Sino Phil Asia International Peace Award»-ի նոմինանտ (ֆոտո)

16:30   24 հունվարի, 2023

Հաղորդավար եւ լրագրող Մհեր Բաղդասարյանը նոմինացվել է «Sino Phil Asia International Peace Award»-ին եւ ներկայացնելու է Հայաստանը։ Այս մասին Մհերևը հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում։

327275199_1143827246301379_7232032947631398357_n.jpg (79 KB)

Հաղորդավարը հրապարակել է մրցանակաբաշխության իր պաշտոնական լուսանկարը, որին կից գրել է․ «Ուզում եմ լավ նորությամբ կիսվել ձեզ հետ: Նոմինացված եմ «Sino Phil Asia International Peace Awards»-ին և ներկայացնելու եմ Հայաստանը: Սա մարդասիրական մրցանակաբաշխություն է, որը գնահատում է ամենատարբեր մասնագիտությունների մարդկանց՝ իրենց արած գործով համայնքները համախմբելու հնարավորությամբ: Մասնակցում են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից արտիատներ, լրագրողներ, գիտնականներ եւ այլ մարդիկ: Այսօր մեկնում եմ Ֆիլիպիններ, հետս նաեւ եռագույն եմ տանում։ Հույս ունեմ, որ կկարողանամ բեմից անգլերենով պատմել Արցախի շրջափակված լինելու մասին»։

Օրերս հաղորդավարը հարցազրույց էր տվել News.am STYLE-ին, որի ընթացքում խոսել էր իր գործունեությունից, Ամանորը ծնողների հետ անցկացնելու նպատակով Երեւան վերադառնալու, ինչպես նաեւ Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին։ «Ես շատ ջերմ էմոցիաներ ունեմ նրա նկատմամբ, որոնք օրերի ընթացքում զարգանում են: Անին մի փոքր ավելի հավասարակշռված է իր էմոցիաների հարցում, ի տարբերություն ինձ: Երբ ես առաջարկեցի Անիին ավելի լրջացնել մեր հարաբերությունները, նա խնդրեց, որ մենք ժամանակի ընթացքում այդ հարցում կողմնորոշվենք, ինչը շատ տրամաբանական է», - ասել էր Մհերը։



© NEWS.am STYLE