The Doors-ը վաճառել է խմբի երաժշտության իրավունքների մի մասը

20:33   24 հունվարի, 2023

The Doors-ի կիթառահար Ռոբի Քրիգերը եւ ստեղնաշարահար Ռեյ Մանզարեկի հարազատները վաճառել են խմբի երաժշտության մի մասի եւ ապրանքանիշի իրավունքները Primary Wave Music-ին, հայտնում է Rolling Stone-ը։

Հստակեցվում է, որ գործարքը չի ազդում թմբկահար Ջոն Դենսմորի եւ վոկալիստ Ջիմ Մորիսոնի ներկայացուցիչների իրավունքների վրա։ Չնայած դրան, այժմ Primary Wave Music-ին են պատկանում խմբի բազմաթիվ հիթեր, ինչպիսիք են՝ «Break on Through» (to the Other Side), «Light My Fire», «Hello», «I Love You», «People Are Strange», «Riders on the Storm» եւ «L.A. Woman.» երգերը։ Գործարքի ֆինանսական կողմի մասին ընկերությունը ոչինչ չի ասել, սակայն այն անվանել է հիանալի ձեռքբերում։

Քրիգերը վստահեցրել է, որ Primary Wave Music-ը հոգ կտանի խմբի ժառանգության մասին:



© NEWS.am STYLE