«Ո՛չ ոք բավականաչափ ուժ չունի բարբարոս ղեկավարին կանգնեցնելու․ ո՛չ էլ Հայաստանի կառավարությունը»․ Գեւ Օրկյանի հրապարակումը (վիդեո)

22:22   24 հունվարի, 2023

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն իր ինստագրամյան էջում կրկին անդրադարձ է կատարել Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

Նա նշել է, որ վերջին երկու տարիներին առկա մեդիա անդրադարձը չնչին է, սակայն անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի պառլամենտն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ցեղասպանական մտադրություններին։ Նա շնորհակալություն է հայտնել բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ Արցախի ժողովրդի «փաստաբան»-ը լինելու եւ հանուն բոլոր հայերի հումանիտար իրավունքների շարունակվող պայքարի համար։

Շոումենը նշել է, որ Եվրոպական Միությունն ու բազմաթիվ այլ պետություններ նոր նոր են սկսում պահանջել ապաշրջափակել Լաչինի միջանցքն այն դեպքում, երբ այն արդեն 50 օր է փակ է՝ 120 հազար հայերի համար անհասանելի դարձնելով հիվանդանոցները, սնունդը եւ դեղորայքը։

«Եւ այս ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիեւը կրկին անջատել է գազամատակարարումը՝ ամենացուրտ եղանակային պայմանեերում, որը Ցեղասպանության եւ էթնիկ զտմանն ուղղված քայլ է։ Եւ ո՛չ ոք բավականաչափ ուժ չունի բարբարոս ղեկավարին կանգնեցնելու։ Հայաստանի կառավարությունն էլ չունի այդ ուժը, հետեւաբար ո՞վ ունի։ Սա իմ հարցը», - նշել է Գեւ Օրկյանը։

Ավելի վաղ շոումենը եւս մեկ հրապարակում էր արել։ «Ի՞նչ տեսակ կառավարություն պիտի լինես, որ տեսնես ինչպես է քո ժողովուրդը 21-րդ դարի ցեղասպանության եւ տարածաշրջանային էթնիկ զտման ենթարկվում ադրբեջանցի զինվորների կողմից եւ ոչինչ չձեռնարկես», - ասել էր շոումենը՝ նշելով, որ շրջափակման ընթացքում Ադրբեջանը նույնիսկ անջատել է գազամատակարարումը ձմռան ամենացուրտ ժամանակաշրջանում եւ ոչ մի լրատվամիջություն չի խոսել այդ մասին։

Շոումենը մատնանշել էր, որ չի կարելի աշխարհից այլ բան սպասել, երբ սեփական կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում։



© NEWS.am STYLE