Քայլվածք եւ բնավորություն

21:32   26 հունվարի, 2023

Արագ շարժումներ + լայն քայլեր. նման քայլվածք ունեցող մարդը նպատակասլաց է, նախաձեռնող: Սովորաբար նրանք կարիերիստ են կամ հաջողակ գործարարներ, որոնք կարողանում են արագորեն կողմնորոշվել ցանկացած իրավիճակում եւ համապատասխան քայլեր ձեռնարկել: Նրանք լավատես են, շրջապատված մեծ թվով մարդկանցով:

Արագ շարժումներ + մանր քայլեր. նման մարդը զգուշավոր է, զուսպ: Նա նեղ մասնագիտական գործունեություն է ծավալում, բայց բավական հաջողակ: Նա ինտելեկտուալ է, ինքնատիպ մտածողությամբ, սառը հաշվարկով:

Դանդաղ շարժումներ + լայն քայլեր. այսպես քայլում են ցուցադրական մարդիկ, որոնց համար կարեւոր է ուշադրության կենտրոնում գտնվելն ու իրենց առավելությունները ցուցադրելը: Նրանք այդ կերպ հաստատում են իրենց կարեւորությունը:

Դանդաղ շարժումներ + ոչ մեծ քայլեր. այսպես քայլում է այն մարդը, որի ներաշխարհն ավելի շատ հետաքրքիր է իրեն, քան շրջապատին: Այսպես են քայլում ստեղծագործ, ռոմանտիկ անհատները, որոնք ապրում են իրենց երեւակայությամբ եւ մտորումներով:

Չափավոր շարժումներ եւ չափավոր քայլեր + ձեռքերը՝ գրպաններում. այսպես քայլում են էությամբ առաջնորդները, որոնք հաջողության եւ իշխանության են ձգտում: Բայց նրանք այնքան ինքնաքննադատ են, որ դա նրանց խանգարում է մտերմանալ այլ մարդկանց հետ:

Դանդաղ քայլեր + ձեռքերը՝ գրպաններում. բնորոշ է կամքից զուրկ, ծույլ, հոռետես մարդուն:

Ձեռքերն ուժեղ թափահարելով քայլվածք. բնորոշում է էներգիայով լի, թեթեւ, հումորի զգացում ունեցող մարդու: Նա հրաշալի ընկեր է, կարողանում է լսել եւ աջակցել: Նա նաեւ բարի ու հոգատար ամուսին է:

Թեթեւ, պարային քայլվածք. այդպես քայլում են էմոցիոնալ եւ անկեղծ մարդիկ: Նրանք առանց մտածելու արտահայտում են իրենց զգացմունքները, ոչնչի համար երկար ժամանակ չեն անհանգստանում: Հեշտությամբ փոխում են զուգընկերներին, ինչպես նաեւ գործընկերներին:

«Մատների ծայրերի վրա» քայլվածք. այսպես քայլում է ամեն ինչում «դեպի վեր» ձգտող մարդը: Նա ուզում է առաջինը լինել ամեն ինչում, եւ հաճախ դա նրան հաջողվում է, բայց գերազանցության զգացողությունը նրան խանգարում է միջանձնային հարաբերություններ հաստատել, սովորաբար նա միայնակ է:

«Աղմկոտ» քայլվածք (ոտքերը քստքստացնելով, կրունկները բարձր կտկտացնելվ եւ այլն). նման քայլվածքը գրավում է շրջապատի ուշադրությունը, ինչն էլ անհրաժեշտ է նման մարդուն: Այդպես քայլում են անդաստիարակ, ինքնավստահ, սրտակեր եւ դատարկապորտ մարդիկ:

 



© NEWS.am STYLE