Փերիս Հիլթոնը մայր է դարձել (ֆոտո)

11:21   25 հունվարի, 2023

Հոլիվուդյան դերասանուհի եւ մոդել Փերիս Հիլթոնն ունեցել է իր առաջնեկին։ Փոքրիկի լույս աշխարհ գալու մասին Հիլթոնը հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում։

Screenshot_20230125_105944.jpg (241 KB)

Դերասանուհին հրապարակել է իր եւ փոքրիկի ձեռքերի լուսանկարը, որին կից գրել է. «Դու արդեն սիրված ես ավելի քան կարելի է ասել»։

Հիշեցնենք, որ Հիլթոնն ամուսնացել է նոյեմբերին`40-ամյա գործարար Քարթեր Ռեումի հետ։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան աստղեր, օրինակ՝ Էմմա Ռոբերթսը, Էշլի Բենսոնը եւ երգչուհի Բի բի Ռեքսան։



© NEWS.am STYLE