Նարե Գեւորգյանը մեկնարկել է այս տարվա առաջին համերգային շրջագայությունը (ֆոտո)

12:35   25 հունվարի, 2023

Երգչուհի Նարե Գեւորգյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել` հայտնելով համերգային շրջագայության մասին։

Screenshot_20230125_122240.jpg (610 KB)

Screenshot_20230125_122249.jpg (592 KB)

Երգչուհու հրապարակած կադրերը Զվարթնոց օդանավակայանից են։ Նա կրում է կանաչ երանգի տաբատ եւ անձրեւանոց, սպիտակ հուդի եւ սեւ ձմեռային կոշիկներ։

«Տալիս ենք մեկնարկն իմ այս տարվա առաջին համերգային շրջագայության», - հրապարակմանը կից գրել է երգչուհին` հետեւորդներին հարցնելով, արդյո՞ք կարող են գուշակել, թե որտեղ է մեկնում։

Ավելի վաղ երգչուհին տեսանյութ էր հրապարակել` շնորհավորելով իր հետեւորդների Ամանորը։ «2023 եղի´ր Խաղաղ եւ անկորուստ տարի , համախմբվածության եւ վճռական լինելու տարի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ», - տեսանյութին կից գրել էր Նարեն։



© NEWS.am STYLE