Անի Լուպեի հրապարակումը` Երեւանի կամերային թատրոնում սպասվոր նոր ներկայացման մասին (վիդեո)

13:29   25 հունվարի, 2023

Դերասանուհի Անի Լուպեն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակում է արել` հայտնելու Երեւանի կամերային թատրոնում սպասվոր նոր ներկայացման մասին։

View this post on Instagram

A post shared by Ani Lupe (@lupeani)

Հրապարակված տեսանյութում դերասանուհին եւ դերասան Սենիկ Բարսեղյանը պարային հատված են փորձում։

«Կամերային թատրոն, նորներկայացում։ Շուտով», - հրապարակումը կարճ մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ Անի Լուպեն երեկոյան կերպարում լուսանկար էր հրապարակել։ Կադրում դերասանուհին կրում էր կարճ սեւ զգեստ եւ գինեգույն երկարաճիտ կոշիկներ, վարսերն արձակված էին, դիմահարդարումը վառ։ «Հենց այնպես», - հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE