Սոնա Ռուբենյանը եւ Գարիկ ՊապոյանըԵրեւանում մնացած արցախցի պատանիների հետ ժամանակ են անցկացրել (վիդեո)

18:25   25 հունվարի, 2023

Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել Երեւանում մնացած արցախցի պատանիների մասնակցությամբ։

View this post on Instagram

A post shared by Sona Rubenyan (@sonarubenyan)

Հրապարակված կադրերում Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը երաժիշտների հետ այցելել են պատանիներին, որտեղ նրանց հետ երգել են եւ ժամանակ անցկացրել։

«Արցախի տաղանդավորներն են: Բլոկադայի պատճառով մնացել են Երեւանում: Հաստատ շուտով կգնան տուն: Բայց մինչ այդ, թող ամեն վայրկյան զգան, որ էստեղ էլ են տանը...», - հրապարակումը մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ արտիստները այցելել էին Գորիսում մնացած արցախցի պատանիներին եւ մեկ օր անցկացրել նրանց հետ, այդ մասին «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հայտնել էր Գարիկ Պապոյանը։ Տեսանյութում երաժիշտը նշել էր, որ Գորիսում մնացած արցախցի երեխաներին խոստացել են այցելել եւ ընթրել նրանց հետ։ Գարիկն ու Սոնա Ռուբենյանը այցելել էն փոքրիկներին, նրանց հետ ընթրել էին, ապա երգի երեկո կազմակերպել, որին ակտիվ մասնակցել էին երեխաները՝ միանալով երաժիշտների ելույթներին եւ պարելով նրանց հետ։ Միջոցառման ընթացքում հնչել էին նաեւ Արցախին նվիրված մի շարք երգեր։ «Այս տարի մեր նոր տարին ոչ թե 31-ին էր ու Երեւանում, այլ Հունվարի 8-ին ու Գորիսում», - հրապարակմանը կից գրել էր Գարիկը։



© NEWS.am STYLE