«Վերջին օրերը, ամիսները եւ նույնսիկ տարիները շատ ծանր են անցնում բոլորիս համար»․ Իրինա Թովմասյանի նոր հրապարակումը (ֆոտո)

19:30   25 հունվարի, 2023

Գեղեցկուհի, «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը լուսանկար է հրապարակել Լիտվիայից, որտեղ հանգստի է մեկնել ամուսնու հետ՝ նշելու իրենց միության 19-րդ տարեդարձը։

327423934_1326235691501006_5313837468347963795_n.jpg (111 KB)

Լուսանկարում Իրինան գետի վրա կառուցված կամուրջին է՝ ետեւում հին ամրոց։ Նա կրում է սեւ ձմեռային փքաբաճկոն, նույն գույնի գլխարկ եւ կաշվե պայուսակ։

«Վերջին օրերը, ամիսները եւ նույնսիկ տարիները շատ ծանր են անցնում բոլորիս համար, յուրաքանչյուրս դա մի կերպ ենք ենք զգում եւ վերապերում: Ես ուզում եմ որ երբեք չարժեզրկենք դիմացինի զգացմունքները, օրինակ ես փորձում եմ թեկուզ դժվարությամբ ժպտալ ու ժպիտ փոխանցել դիմացինին, մյուսը օրինակ պարփակվում է իր մեջ եւ չի կարողանում շփվել: Սա չի նշանակում որ ոչ մեկ չի զգում կամ հասկանում՝ ինչ է կատարվում իր շրջապատում: Ես ուզում եմ որ այս օրերին հատկապես հոգ տանենք դիմացինի մասին՝ անկախ նրանից այդ դիմացինը ձեր հարազատն է, բարեկամը թե ուղղակի անցորդ: Եկեք սեր ու բարություն տարածենք…», - գրել է գեղեցկուհին։

Ավելի վաղ գեղեցկուհին հրապարակում էր արել, որում ներկայացել էր առօրյա հարմարավետ կերպարում։ «Այս կյանքում մենք մեզ ոչ թե պետք է գտնենք այլ քանդակենք ու կառուցենք մեզ այս կյանքում , ու սա է ճիշտ տարբերակը, քանի որ միայն այս դեպքում լիարժեքության զգացումին կփորձենք հասնել», - հրապարակմանը կից գրել էր գեղեցկուհին, ով երեք դուստրերի մայր է։



© NEWS.am STYLE