Մադոննայի կյանքի մասին պատմող ֆիլմի նկարահանումները դադարեցվել են

20:29   25 հունվարի, 2023

Ամերիկացի երգչուհի Մադոննայի կյանքի մասին պատմող ֆիլմի նկարահանումները դադարեցվել են , գրում է Variety ամսագիրը՝ հավելելով, որ ֆիլմը նկարահանում էր Մադոննան, իսկ գլխավոր կերպարում «Inventing Anna» նախագծի դերասանուհի Ջուլիա Գարներն էր։

Հաղորդվում է, որ Universal Studios-ը դադարեցրել է կենսագրական ֆիլմի նկարահանումնեն այն բանից հետո, երբ Մադոննան անցյալ շաբաթ հայտարարել է համաշխարհային շրջագայության մասին: Սակայն անանուն աղբյուրները The Hollywood Reporter-ին հայտնել են, որ նկարահանումները դադարեցնելու որոշումը կայացվել է անցյալ տարվա վերջին՝ շրջագայության մասին հայտարարությունից շատ ավելի առաջ։

Այս պահի դրությամբ ո՛չ Universal Stusios-ի, ո՛չ Մադոննայի եւ ո՛չ էլ Ջուլիա Գարների ներկայացուցիչները իրադարձությունը չեն մեկնաբանել։



© NEWS.am STYLE