«Դուք այն ամենն եք, ինչ կատարվում է ձեր ներսում»․ Լուսինե Թովմասյանի նոր հրապարակումը (ֆոտո)

14:22   26 հունվարի, 2023

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել։

327108350_553978373443327_4053476395647956206_n.jpg (131 KB)

327341252_713560430167100_3216362956956129172_n.jpg (142 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում հրապարակված կադրերում գեղեցկուհին կրում է սեւ տաբատ եւ սպիտակ ու սեւ գծավոր ձմեռային վերահագուստ։ Նա իր տեսքն ամբողջացրել է սեւ արեւային ակնոցով, ժամացույցով եւ արծաթագույն զարդերով։

«Դարձեք ինքներդ ձեր սրտի արեւը, ջերմացրեք ինքներդ ձեզ եւ հոգ տարեք ձեր մասին։ Ուրախացեք ձեր հաջողությունների վրա, ապրեք ձեզ համար եւ մի թերագնահատեք ինքներդ ձեզ։ Դուք այն ամենն եք, ինչ կատարվում է ձեր ներսում։ Դուք արժանի եք լավագույնին», - հրապարակումը մակագրել է Լուսինեն։

Օրերս գեղեցկուհին զավակների հետ կադրեր էր հրապարակել՝ ներկայացնելով իր լավագույն երեկոն։ Առաջին կադրում գեղեցկուհին դստեր եւ որդու հետ էր, իսկ հաջորդ կադրերում զավակներն էին՝ ջերմ գրկախառնված։ «Իմ լավագույն եւ հաճելի երեկոները հենց այսպես են անցնում», - հրապարակմանը կից գրել էր գեղեցկուհին։



© NEWS.am STYLE