«Հունվարին Լոս Անջելեսում մի մեծ թաց լաթ հարվածում էր դեմքիս»․ Ռոզա Լինի հրապարակումը (ֆոտո)

11:33   26 հունվարի, 2023

Երգչուհի Ռոզա Լինը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով հունվար ամսվա իր գործունեությանը։

327402164_6323091007709458_6645027068150645276_n.jpg (189 KB)

327338971_737142064410777_2403816570529651994_n.jpg (258 KB)

327490866_3507996222761689_1544196119243362236_n.jpg (144 KB)

Հրապարակված կադրերում երգչուհու առօրյան էՆյու Յորքում, ստեղծագործական ընթացքը, փորձերը եւ հայտնի ելույթը, որի ընթացքում բարձրաձայնել էր Արցախի շրջափակման մասին։

«Հունվարին Լոս Անջելեսում մի մեծ թաց լաթ հարվածում էր դեմքիս, երբ ես երգեր էի գրում, շոուների մասնակցում։ Հիմա ո՞վ է պատրաստ նոր երգի», - հրապարակմանը կից գրել է Ռոզան։

Ավելի վաղ երգչուհին իր ինստագրամյան էջում «iHeartRadio ALTer Ego» համերգին իր մասնակցության վերաբրյալ հրապարակում էր արել։ Երգչուհին լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր․ «Դեռեւս իջնում եմ շաբաթ օրվա բարձրունքից։ Չափազանց ջերմացնում է, որ ձեզանից շատերը բարձրացնում են Արցախի շրջափակման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը»։



© NEWS.am STYLE