Քանյե Ուեսթի՝ Հիտլերի մասին խոսքերի հետեւանքով Ավստրալիա մուտք գործելու հարցում խնդիրների են կանխատեսվում

15:35   26 հունվարի, 2023

Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթին կարող են արգելել մուտք գործել Ավստրալիա՝ նրա հակասեմական արտահայտությունների եւ նացիստական ​​Գերմանիայի դիկտատոր Ադոլֆ Հիտլերի մասին համակրանքի վերաբերյալ խոստովանությունների պատճառով։ TMZ տաբլոիդը արտիստի համար նման խնդիրներ է կանխատեսել։

Հայտնի է, որ արտիստը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Մելբուրն՝ հանդիպելու իր կնոջ՝ Բիանկա Ցենսորիի ծնողներին։

Ավստրալիայի կրթության նախարար Ջեյսոն Քլերի խոսքով՝ եթե ռեփերն իսկապես դիմի վիզայի, ապա կարող է մերժվել։



© NEWS.am STYLE