«Վիրավորվել եւ զայրույթ կուտակել, նույնն է թե թույն խմել»․ Թամարա Գեւորգյանը մեջբերել է Նելսոն Մանդելային (վիդեո)

16:26   26 հունվարի, 2023

Դերասանուհի Թամարա Գեւորգյան նոր հրապարակում է արել ՝ մեջբերելով Նելսոն Մանդելայի խոսքերը։

View this post on Instagram

A post shared by Тамара Геворгян (@tamara_gevorgyan)

Դերասանուհին «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում տեսանյութ է հրապարակել կիսակառույց տարածքից, որտեղ կրում է ջինսե տաբատ եւ կաշվե բաճկոն։ Տեսանյութին կից Թամարան մեջբերել է Նելսոն Մանդելայի խոսքերը․ «Վիրավորվել եւ զայրույթ կուտակել, նույնն է թե թույն խմել՝ հուսալով, որ այն կսպանի թշնամիներիդ»։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր հրապարակել՝ ներկայանալով ձմեռային հմայիչ կերպարում։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերն արվել էին Հանրապետության հրապարակում։ Դերասանուհին կրում էր սպիտակ զգեստ, որը համադրել էր վանդակավոր պրինտով վերարկուի եւ երկարաճիտների հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր բերետը։ «Ցանկացած ճանապարհ անցնելու համար պետք է շարժվել տեղից։ Ճանապարհը ու անցնելու արագությունը դու ես ընտրում։ Շատ շտապելուց կհոգնես։ Հոգնեցի՞ր...չկանգնես։ Պարզապես դանդաղեցրու քայլերդ։ Դանդաղ, բայց անընդհատ շարժվելով ավելի արդյունավետ կլինի անցած ուղիդ։ Անընդհատ շարժվիր, որ հասնես..․», - հրապարակումը մակագրել էր Թամարան։



© NEWS.am STYLE