«Խաղաղությունը օդում է․․․»․ Տաթեւիկ Ադումյանի հրապարակումը Բալիից (վիդեո)

23:03   26 հունվարի, 2023

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում տեսանյութ է հրապարակել հանգստից, որն անցկացնում է Ինդոնեզիայի Բալի կղզում։

View this post on Instagram

A post shared by Tatevik Adumyan (@adumyantatevik)

Տեսանյութում դերասանուհին նստած է ճոճաթոռին։ Նա կրում է կապույտ երկար զգեստ, որը համադրել է կապույտ պսակի հետ։

«Խաղաղությունը օդում է․․․», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր սպորտային կերպարում։ «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում դերասանուհին կերպարանք էր ընդունել ինքնաթիռում։ Նա կրում էր սպիտակ գույնի սպորտային կոստյում։ Տաթեւիկի մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Նոր տարի… Նոր ճանապարհի սկիզբ… Եվ ամեն անգամ կարծես առաջին անգամը լինի», - հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE