Քրիստինա Այանյանի բացառիկ հարցազրույցը «Միսս Տիեզերք» կազմակերպությանը

19:24   26 հունվարի, 2023

Գեղեցկուհի, «Միսս Տիեզերք 2022» Քրիստինա Այանյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հայտնել է «Միսս Տիեզերք» կազմակերպությանը տված բացառիկ հարցազրույցի մասին։

View this post on Instagram

A post shared by Kristina Ayanian (@kristinaayanian)

Գեղեցկուհին հրապարակել է հարցազրույցից մի հատված, որին կից գրել է. «Շնորհակալ եմ «Միսս Տիեզերք» կազմակերպությանը ինձ հետ բացառիկ հարցազրույցի համար` խոսելու «Միսս Տիեզերք» 71-րդ մրցույթի ընթացքում իմ կրած թիկնոցի մասին։ Շատ առանձնահատուկ էր հայ աղջիկների ձայնը «Միսս Տիեզերք» բերելը, հուսամ մի օր նրանց բեմում կտեսնեմ», - հրապարակմանը կից գրել է գեղեցկուհին։

Հիշեցնենք, որ Քրիստինան հունվարի 14-ին Նոր Օրլեանում կայացած «Միսս Տիեզերք 2022» մրցույթում ներկայացրել է Հայաստանը` Ազգային տարազներով ելույթի ընթացքում պարզելով «Հայերը` հանուն ապրելու իրավունքի» գրությամբ ցուցանակ։



© NEWS.am STYLE