Սթիվեն Սփիլբերգն ասել է, որ «The Dark Knight»-ը կարող էր առաջադրվել «Օսկար» - ի`«Լավագույն ֆիլմ» անվանակարգում

18:30   26 հունվարի, 2023

Սթիվեն Սփիլբերգը Deadline-ին ասել է, որ Քրիստոֆեր Նոլանի «The Dark Knight» ֆիլմը կարող էր եւս մեկ անվանակարգում նոմինացված լինել։

Նա մեկնաբանել է «Avatar. The Way of Water» եւ «Top Gun: Maverick» ֆիլմերի նոմինացվելը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Ես իսկապես հուզված եմ այս կապակցությամբ: Սա ուշ է մի ֆիլմի համար, որը պետք է առաջադրվեր մի քանի տարի առաջ՝ Քրիստոֆեր Նոլանի «The Dark Knight»-ը, այդ ֆիլմն այսօր հաստատ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում կշահեր»,- ասել է Սփիլբերգը։

«The Dark Knight»-ը առաջադրվել է «Օսկար»-ի հինգ անվանակարգերում։ Հիթ Լեջերը հետմահու ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան։



© NEWS.am STYLE