Լիբանանահայ աշխարհահռչակ երաժիշտներ Արա Մալիքյանն ու Գի Մանուկյանը ելույթ կունենան Սաուդյան Արաբիայում

17:28   26 հունվարի, 2023

Իսպանիայում բնակություն հաստատած լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը եւ լիբանանահայ դաշնակահար Գի Մանուկյանը ելույթ կունենան UNESCO-ի կողմից համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված սաուդական Ալ Ուլա քաղաքում։

View this post on Instagram

A post shared by Ara Malikian (@aramalikian)

Այս մասին ջութակահարը հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում։
Նա երեկ երկոյան տեսանյութ է հրապարակել, որում ժամանում են հյուրանոց եւ կից գրել. «Մենք հենց նոր ժամանեցինք UNESCO-ի կողմից համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Ալ Ուլա քաղաք։ Վաղը Գի Մանուկյանի հետ ելույթ կունենանք ամենատպավորիչ բեմում, որը կարող էինք պատկերացնել։



© NEWS.am STYLE