Հայտնի են 2023 թվականի «Սեզար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները

12:18   27 հունվարի, 2023

Ֆրանսիայում հայտարարել են «Սեզար» կինոմրցանակի հավակնորդների ցուցակը, որն անվանում են նաեւ ֆրանսիական «Օսկար»։ Արարողությունը կկայանա Փարիզում փետրվարի 25-ին, իսկ ժյուրին կգլխավորի սցենարիստ եւ ռեժիսոր Դանիել Թոմփսոնը։ Այդ մասին գրում է Variety-ն։

Մրցանակի հավակնորդներից մեկը կլինի ֆրանսիացի ռեժիսոր Վալերիա Բրունի-Տեդեսկիի «Նուշի ծառերը» ֆիլմը։ Այն կմրցի Սեդրիկ Կլապիշի «Ողջ կազմով» դրամատիկական կատակերգության, Լուի Գարելի «Անմեղը» ոստիկանական կատակերգության, «Գաղտնի սպանություն» թրիլերի եւ Ալբերտ Սերայի «Զսպում. տանջանք կղզիներում» դրամայի հետ։

Ավանդաբար կինոմրցանակաբաշխության շրջանակներում հանձնվում է նաեւ լավագույն արտասահմանյան ֆիլմի մրցանակը։ Այս տարվա կարճ ցուցակում ներառված է հինգ ֆիլմ․ Ռոդրիգո Սորոգոյենի «Գիշատիչները», բելգիացի ռեժիսոր Լուկաս Դոնտի «Մոտ», Սալեհ Տարիկի «Դավադրություն Կահիրեում», Եժի Սկոլիմովսկու «Իա» եւ շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդի «Վշտի եռանկյունին» ֆիլմերը։

Ինչպես նախորդ տարիներին, մրցանակները կտրվեն նաեւ լավագույն դերասաններին, լավագույն զգեստների դիզայներներին, կոմպոզիտորներին եւ ձայնային ինժեներներին։ Ամենաշատ անվանակարգերում ընդգրկված է «Անմեղը» ժապավենը։ Տասը անվանակարգ՝ «Գաղտնի սպանություն» ֆիլմի համար։ Ինը անվանակարգ՝ «Ողջ կազմով» եւ «Զսպում. տանջանք կղզիներում» ֆիլմերի համար։ Լավագույն հնգյակը եզրափակում է «Նուշի ծառերը» դրամատիկ կատակերգությունը՝ յոթ անվանակարգով։

Այսպես կոչված պատվավոր «Սեզարը», որը շնորհվում է համաշխարհային կինոյում ակնառու նվաճումների համար, այս տարի կարժանանա ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Ֆիշերը։



© NEWS.am STYLE