Ջիջի Հադիդն առաջին անգամ դարձել է Givenchy-ի գովազդային արշավի դեմքը

23:22   27 հունվարի, 2023

Սուպերմոդել Ջիջի Հադիդը դարձել է Givenchy-ի նոր գովազդային արշավի դեմքը։ Այս մասին հայտնում է  Paper Mag-ը։

Անցյալ տարվա սեպտեմբերին Givenchy-ի ցուցադրությունից հետո Ջիջի Հադիդն իր դեբյուտը կատարեց որպես ապրանքանիշի՝ 2023 թվականի գարնանային հավաքածուի նոր դեմքը։ Գովազդը լուսանկարել է Հեջի Շինը, իսկ ոճաբանը Կարին Ռոյթֆելդն է։ Ստեղծագործական տնօրեն Մեթյու Ուիլյամսի խոսքով՝ ապրանքանիշի նոր հավաքածուն համատեղում է փարիզյան նրբագեղությունն ու ամերիկյան սպորտային հագուստի պարզությունը։

photo_2023-01-26_22-39-26-pic_32ratio_900x600-900x600-7379.jpg (52 KB)

Կադրում Ջիջի Հադիդը կերպարանք է ընդունել կանաչ զգեստով։ Կերպարը համալրել են ձյունաճերմակ ժանյակավոր սանդալները, զանգվածային ականջօղերը եւ մեծ պայուսակը։

Հունվարի վերջին BOSS-ը ներկայացրել է նոր գովազդային արշավ, որը կոչվում է («Bosses aren't born»։ Արշավին մասնակցել են մոդելներ Ջիջի Հադիդն ու Նաոմի Քեմփբելը, երգիչ Մալուման, թենիսիստ Մատեո Բերետինին եւ դերասան Լի Մին Հոն։



© NEWS.am STYLE