Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ հուշերի վրա աշխատելիս գիրացել է 11 կիլոգրամով

20:29   28 հունվարի, 2023

Պամելա Անդերսոնը նոր հարցազրույցում ասել է, որ իր հուշերի վրա աշխատելիս գիրացել է 11 կիլոգրամով։ Դերասանուհու խոսքով՝ ինքը որոշել է հրաժարվել անծանոթ մարդկանց օգնությունից եւ ինքն է սկսել գրել գիրքը։ Սակայն աստղը չէր էլ կարող մտածել, որ արդյունքում գիրանալու է։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ նա չի փոխել իր սննդակարգը։

«Խենթություն էր: Այնուամենայնիվ, ես ուզում էի պատմել իմ պատմությունը: Այդ ժամանակ ես կարծես թե պաշտպանվում էի սննդով։ Այլ կերպ չեմ սնվել։ Ես վեգան եմ, սիրում եմ ընկույզ եւ հատապտուղներ։ Շատ չեմ ուտում: Բայց իմ մարմինը փոխվում էր»,- ասել է Պամելան The Howard Stern Show-ի եթերում: Նա նշել է, որ արդեն հասցրել է ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ի դեպ, հունվարի 31-ին կթողարկվի «Պամելա, սիրո պատմություն» վավերագրական ֆիլմը, որում աստղը խոստովանել է, որ փորձել է սպանել դայակին, քանի որ նա փոքր ժամանակ բռնաբարել է իրեն։



© NEWS.am STYLE